National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.05.2021
ԱԺ պատգամավորը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին
1 / 3

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մայիսի 20-21-ը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ առցանց ձեւաչափով տեղի ունեցած միջոցառումներին եւ հանդես եկավ «Անկախ դիտորդական առաքելության դերն ընտրական գործընթացներում» թեմայով զեկույցով:

Պատգամավորը ներկայացրեց Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության լայն շերտերի վերաբերմունքի փոփոխությունը՝ շեշտելով քաղաքացիական վերահսկման ինստիտուտի ներդրման կարեւորությունը եւ ազդեցությունը ժողովրդավարական գործընթացների մեկնարկի հարցում:

Տիկին Ղազարյանը ներկայացրեց դիտորդական առաքելությունների՝ որպես ինստիտուտ ձեւավորման օրենսդրական պատմական ակնարկը:

Կարեւորելով դիտորդական առաքելությունների դերը՝ պատգամավորը ներկայացրեց, թե ինչ գործունեությամբ են դրանք զբաղվում թե' ընտրությունների օրը եւ թե' դրան նախորդող օրերի ընթացքում: Նշվեց նաեւ, թե ինչպիսի կարեւոր զեկույցներով են հանդես եկել անկախ դիտորդական առաքելությունները:

Որպես ամփոփում՝ տիկին Ղազարյանը ներկայացրեց դիտորդական առաքելությունների եւ քաղաքական ուժերի բարձր գնահատականը վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, ինչը գնահատվել է որպես տարիներ տեւած ժողովրդավարական գործընթացների կապիտալիզացիա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am